Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի ղեկավարության հայտարարությունները, որոնք ռուսատյաց են, չեն նպաստում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը մոտենալուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները էլ ավելի են լարվել հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած սկանդալից հետո, որին հանգեցրել է այն, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ նիստը վարող ռուս պատգամավորը նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել