Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հրապարակել է այն մարզաշապիկների լուսանկարը, որով թիմը հանդես կգա 2019/20 մրցաշրջանում:

Տնային մարզահագուստը ստեղծվել է ավանդական` կապույտ - սպիտակ գույներով: Ընդ որում, մարզաշապիկների վրա առկա են մանուշակագույն երանգավորուներ:

Արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկը սև կլինի` դեղին շեշտադրումներով:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական հովանավորը գերմանական Puma ընկերությունն է:

«Սիթին» ավարտված մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը, դարձել է նաև երկրի գավաթակիր և լիգայի Գավաթի հաղթող:

Սուպերգավաթի համար խաղում, որը կկայանա օգոստոսին, Խոսեպ Գվարդիոլայի սաները կմրցեն «Լիվերպուլի» հետ, որը 1 միավորով զիջեց իրենց չեմպիոնական մրցավազքում: Բայց մերսիսայդցիները դարձան Չեմպիոնների լիգայի հաղթող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել