Գիշերը Իսրայելը նորից հրթիռակոծել է Սիրիան, այս անգամ՝ հենց Դամասկոսը: Ութ տարի առաջ սկիզբ առած ու մոտ կես միլիոն մարդու կյանք խլած իրադարձությունները, չգիտես ինչու, մինչև հիմա համառորեն անվանվում են քաղաքացիական պատերազմ: Հիմա, երբ ռուսական ԶՈւ-երի օգնությամբ բուն Սիրիայում հանդարտեցվում է իրավիճակը, Իսրայելն արդեն ուղղակիորեն, առանց տարատեսակ մահմեդական արմատականներ ներգրավվելու հարվածում է Սիրիային: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է այդ ամենը մինչ օրս անվանվում քաղաքացիական պատերազմ:

Նիկոլն ու իր քայլարաստները հիմա նույն թեզը սկսում են զարգացնել Հայաստանում. «ներքին թշնամի», հիբրիդային պատերազմ և այլն... Չէ, սա հիբրիդային պատերազմ չէ, սա հին ու բարի պատերազմ է, երբ հակառակորդն իր գործակալների միջոցով մեզ մոտ հեղաշրջում է իրականացրել ու, պառակտելով հասարակությունը, իրար դեմ է հանում քաղաքացիներին, որ ստեղծվի քաղաքացիական պատերազմի պատրանք: Ու եթե հանկարծ Նիկոլը տապալվի, այ էդ ժամանակ նոր Ադրբեջանը «ստիպված» կսկսի հրթիռակոծել Երևանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել