Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիում» վարձակալական հիմունքներով հանդես եկող երկու ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ կան թարմ տեղեկություններ: 

Goal.com-ի պնդմամբ՝ «Չելսին» արդեն իսկ հաստատել է, որ Գոնսալո Իգուայինը վերադառնալու է «Յուվենտուս»: Արգենտինացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը անց է կացրել «Չելսիի» կազմում:

Մինչ այդ Գոնսալոն դարձյալ վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Միլանի» կազմում: 

Ներկա պահին Թուրինի «Յուվենտուսը» գլխավորում է Մաուրիցիո Սարին: Իտալացի մասնագետը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն հայտնել է, որ համակրում է Իգուայինին: 

Ինչ վերաբերում է Մատեո Կովաչիչին, ապա այստեղ իրավիճակը մի փոքր անորոշ է: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Ռեալին»: Կողմերի միջև, կարծես թե, կա համաձայնություն: Սակայն «Չելսին» տրանսֆերային արգելքի պատճառով չի կարողանում իրականացնել գործարքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել