Panorama.am-ը գրում է.

1988 թվականի երկրաշարժից տուժած 5396 ընտանիք բնակարանային խնդիրները պետք է լուծվեին 2008-2020 թվականներին։ 2008-2017 թվականներին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։ 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ Այս տարի բյուջեից 560 միլիոն դրամ է  նախատեսված Շիրակի, Լոռու, Արագածոտնի  մարզերի գյուղերի 60 ընտանիքի համար։ Տվյալները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Նրա խոսքով, վարչապետի հանձնարարականով 2020 թվականին մնացած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։

Ինչ վերաբերում է տնակներում բնակվողներին՝ նա նշեց, որ մոտ 13 կատեգորիայի են բաժանում  տնակներում բնակվողներին, օրինակ՝ գյուղում ունեն սեփականություն, բայց եկել են Գյումրիում կամ Վանաձորում բնակվում են տնակներում։  Քաղաքաշինության կոմիտեն հունիսի 28-ի դրությամբ,  Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերից հավաքագրել է 7219 ընտանիքի (մոտ 25 հազար անձի) ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվության. Շիրակում՝ 3530, Լոռում՝ 3531, Արագածատոնի՝ 158։

Հարցի լուծումը Վ. Վերմիշյանը տեսնում է սոցիալական բնակարաններ կառուցելով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել