Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Հոմսի ու Դամասկոսի ծայրամասային հատվածներին, ինչի հետևանքով 4 մարդ, այդ թվում՝ երեխա է մահացել, հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: 

Իսրայելի օդանավերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի զինվորականների դիրքերի ուղղությամբ: Կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի օդային տարածքից: 

Գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հետ մղել հարձակումը, որի թիրախը եղել են Դամասկոս և Հոմս քաղաքները: 

Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ քաղաքի երկնակամարում հզոր պայթյունների շարք է լսվել:  

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Դամասկոսից հարավ մի քանի օդային թիրախներ: Ավելի ուշ իսրայելցի զինվորականները հաստատել էին, որ հրթիռային հարված են հասցրել ի պատասխան սիրիական տարածքից հարձակումների:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել