«Սարդ-մարդը. տնից հեռու» նոր ֆիլմը դրամակրղային մուտքերի ռեկորդներ է սահմանում Չինաստանում: Միայն մեկ օրվա ընթացքում ֆիլմը մոտ 71 միլիոն դոլար է հավաքել, հաղորդում է Deadline պարբերականը:

Նշվում է, որ ժապավենը հունիսի 28-ի մուտքերը գերազանցել է 8%-ով:

Սյուժեի համաձայն՝ Փիթեր Փարքերն ընկերների հետ ամռան արձակուրդներին ուղևորվում է Եվրոպա: Սակայն ընկերներին դժվար թե հաջողվի հանգստանալ․ Փիթերը ստիպված կլինի համաձայնվել օգնել Նիք Ֆյուրիին բացահայտել ամբողջ մայրցամաքում բնական աղետներ և ավերումներ առաջացնող արարածների առեղծվածը:

Ֆիլմում նկարահանվել են Թոմ Հոլանդը, Ջեյք Ջիլենհոլը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Մարիսա Թոմեյը և ուրիշներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել