Operativ.am-ը գրում է.

Հնագետները հայտնաբերել են Լագոդեխի արգելոցի տարածքում X դարին թվագրվող սալաքար ասոմթավրուլիով՝ վրացերենի հնագույն տեսակով, որը կիրառվել է շուրջ հազար տարի առաջ: Այդ մասին ասվում է Վրաստանի Մշակութային ժառանգության ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Սալաքարը հայտնաբերվել է Քոչալո վաղ միջնադարյան տաճարի փլատակների մոտ: Հնագետներն այնտեղ մաքրման աշխատանքներ էին իրականացոնւմ: Դավիթ Քվավաձեի գլխավորությամբ արշավախմբի աշխատանքները կազմակերպել էին տեղաբնակների նվիրատվությունների եւ կամավորների մասնակցության միջոցով:

Քոչալո տաճարը կառուցվել է VI-VII դարերում: Եթե հավատանք սալաքարի վրա նշված գրառումներին, X դարում այնտեղ եղել է մենաստան:

Գիտնականների խոսքերով՝ գրառումներում ասվում է եկեղեցուն հողեր փոխանցելու մասին: Դրանք մեծ պատմական արժեք են ներկայացնում, քանի որ դրանցում հիշատակվում են առ այսօր ոչ հայտնի ղեկավարներն ու Էրեթի պատմական շրջանի տեղագրական անունները: Դեռ ավելին, հնագույն տեքստերում խոսվում է նաեւ Էրեթիի թագավորի եւ թագուհու՝ Ադարնասի եւ Դինարայի մասին, որոնց վերաբերյալ պատմաբանները գիտեին միայն պատմողական (նառատիվ) աղբյուրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել