1. Դուք չեք ներում նրան, ով իր խոսքերը համապատասխան գործողություններով չի հաստատում:
  2. Ձեզ համար առաջին տեղում սեփական բարեկեցությունն ու հարմարավետությունն են:
  3. Դուք խաղաղապահների դեր չեք խաղում: Այլևս չեք համաձայնում համբերել ու դիմանալ ամեն ինչին ու չեք ուզում լինել այն մարդը, ում վրա կոտրվում են բոլոր կուժերն ու կուլաներն անհաջողությունների ու տարատեսակ վեճերի ժամանակ:
  4. Դուք այլևս ձեր ականջները չեք տրամադրում նվնվալու սիրահարներին ու կյանքից բողոքողներին: Դուք չեք պատրաստվում լինել այն մարդը, ում վրա պարբերաբար թափվում են ուրիշների բացասական էմոցիաները:
  5. Դուք հստակ եք գծում մարդկանց հետ ձեր հարաբերությունների սահմաններն ու չեք պատրաստվում շփվել նրանց հետ, ովքեր տհաճ են ձեզ համար, միայն այն պատճառով, որ դուք դաստիարակված մարդ եք:
  6. Դուք չեք արդարանում մարդկանց առաջ, չեք բացատրում, թե ինչու եք ապրում այնպես, ինչպես ապրում եք:
  7. Դուք կարող եք առաջին անգամ զանգին չպատասխանել, քանի որ ձեր կյանքը սոսկ հեռախոսի շուրջ չի պտտվում:
  8. Դուք ձեզ մեղավոր չեք զգում ինչ-որ մեկի ինչ-որ բանում մերժելու համար: Հիշում եք, որ ձեր սեփական հարմարավետությունն առաջին տեղում է:
  9. Դուք անհարմար հարցեր տալու ու սխալներն ուղղելու համարձակություն ունեք, եթե ձեզ հետ խոսելիս մարդը կանխամտածված ստում է:
  10. Այլոց սպասումները ձեզ չեն հետաքրքրում: Դուք պարտավոր չեք դրանք արդարացնել: Դուք չեք սահմանափակվում կյանքի մասին օտար պատկերացումներով: Դուք ձեր ճանապարհն ունեք, որին և հետևում եք:
  11. Դուք չեք սխալվում, քանի որ յուրաքանչյուր սխալ արժեքավոր դաս է:
  12. Դուք Ֆեյսբուքում փորձագետների դեր չեք խաղում, չեք պատրաստվում մեկնաբանություններում գլոբալ խնդիրներ լուծել, չեք պատկանում բազմոցային զորքերի թվին:
  13. Դուք չեք ինքնահաստատվում ուրիշներին վիրավորելով:
  14. Կենսական անհաջողությունների կամ անհարթ իրավիճակների պատճառով դուք դեպրեսիայի մեջ չեք ընկնում:
  15. Դուք ուրիշներին թույլ չեք տալիս օգտագործել ձեզ:
  16. Դուք սոցցանցերից ու իրական պրոբլեմներից շեղվելու այլ եղանակներից կախվածության մեջ չեք ընկնում:
  17. Ձեզ չի անհանգստացնում այլ մարդկանց կարծիքը: Դուք վարվում եք այնպես, ինչպես ճիշտ եք համարում:
  18. Դուք ձեր ողջ կյանքը համացանցում չեք ցուցադրում: Ձեզ պետք չէ ինքնահաստատվել օտար մարդկանց հավանումների հաշվին:
  19. Դուք պարում եք, նույնիսկ եթե պարել չգիտեք, նկարում եք, անգամ եթե դա ձեզ մոտ վատ է ստացվում, երգում եք նույնիսկ բացարձակ երգել չկարողանալու պարագայում:
  20. Երբ դուք «ոչ» եք ասում, ապա հենց դա էլ նկատի ունեք:
  21. Ձեր «Ես չգիտեմ» պատասխանը ոչ մի ենթատեքստ չունի:
  22. Դուք սիրում եք ձեզ ու ձեր մարմինը:
  23. Դուք կարող եք կոպտել, քանի որ հոգ եք տանում առաջին հերթին ձեր հոգեկան անդորրի մասին:
  24. Դուք չեք փորձում դուր գալ բոլորին:
  25. Ձեզ դուր է գալիս այն, ինչ ուրիշներին կարող է տարօրինակ թվալ:
  26. Ձեր կյանքի համար պատասխանատվությունը դուք բացառապես ձեզ վրա եք վերցնում: Ոչ ոքի չեք մեղադրում ձեր անհաջողությունների ու ձախողումների համար:
  27. Այլևս զոհի դեր չեք խաղում:
  28. Դուք ազատ եք վնասակար սովորություններից, զերծ` ծուլությունից ու ինքներդ ձեր հանդեպ ունեցած խղճահարությունից:
  29. Ձեր կյանքը դուք կառուցում եք այնպես, ինչպես ուզում եք` չհիմնվելով ուրիշների կարծիքի վրա:
  30. Դուք ձեր կյանքից բացառում եք մարդկանց, ովքեր օգտագործում են ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել