Դանիացի, նորվեգացի և գերմանացի գիտնականները պարզել են, որ մարդկանց մոտ 10%-ը, այսպես կոչված, near-death experiences («մահվանը մոտ զգացողություն») են ապրում: Միջազգային խմբի աշխատանքի արդյունքները ներկայացվել են Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի հինգերորդ համագումարում, հաղորդում է Medicalxpress-ը:

Ուսումնասիրությանը մասնակցել են 35 երկրների կամավորներ:

Տեղեկացվում է, որ «մահվանը մոտ զգացողություններ» գրանցվել են ինչպես մարդկանց մոտ, որոնց մահացու վտանգ չի սպառնացել (թեև նրանք համոզված էին հակառակում), այնպես էլ նրանց մոտ, ովքեր իսկապես կյանքին սպառնացող իրավիճակում են հայտնվել: Օրինակ, ավտովթարի ժամանակ կամ սրտի կաթվածի դեպքում:

Ինչպես պատմել են կամավորները, վիճակը, որը նրանք համարել են մահվանը նախորդող, կապված է եղել ժամանակի խեղաթյուրված ընկալման հետ: Դա նշել է մարդկանց 87%-ը: Եվս 65%-ը մտքի բացառիկ արագություն է զգացել, 63%-ը՝ պատմել է զգացմունքների կտրուկ սրման մասին: Առնվազն 53%-ը հիշել է իր մարմնից դուրս գտնվելու զգացողության մասին:

Միևնույն ժամանակ, մարդկանց 73%-ը հայտարարել է, որ «մահվանը մոտ զգացողությունները» նրանց տհաճ են թվացել: Իսկ կամավորների 27%-ին փորձը դուր է եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել