168.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 30-ին, ժամը 10:44-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 10:42-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 4 ճագարի, 7 հավի ճտի, 5 բադի:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Արենի համայնքի ղեկավարին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 28-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 23:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի բակում արջը վնասել է 5 ճագարի:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Արենի համայնքի ղեկավարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել