Armsport.am-ը գրում է․

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը բերման է նեթարկվել Ուտրեխտում վանդալիզմի համար։ 35-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել է ուրիշի մեքենան վնասելու համար։

Տեղացիներից մեկը նկարահանել է, թե ինչպես է Սնեյդերը բարձրացել տրանսպորտային միջոցի տանիքին։ Վնասը 6 հազար եվրո է գնահատվել։ Ֆուտբոլիստը վճարել է փոխհատուցումը, նրա վրայից մեղադրանքը հանվել է ու նա ազատ է արձակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել