«Վերջին օրերին հաճախ է խոսվում նախա­րարների, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվա­զագույն և բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաև դրանց տոկո­սային հարաբերակցության մասին: Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորնե­րի ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա: 

«Փաստ» թերթի տեղեկու­թյուններով, մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում տալու համար որոշում է կայացվել և ներքին կարգով հանձնարարվել է ոչ թե ուղղակի բարձրացնել նախարարնե­րի, փոխնախարարների ու մի քանի կատե­գորիայի այլ պաշտոնյաների աշխատավար­ձերը, այլ «կոմպենսացնել» հավելավճարնե­րի միջոցով:

Ի դեպ՝ երեկ տեղեկություններ ստացանք, որ մի քանի նախարարություններում պարգևավճարների հետ կապված խուլ դժգոհություններ են առաջացել: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, որոշ նախարարու­թյունների ոչ բոլոր աշխատակիցներին է նախատեսված եղել տրամադրել պարգև­ավճար, այլ ընդամենը որոշակի «մերձա­վոր ու հավատարիմ» շրջանակի: Սակայն դժգոհություններից հետո, ինչպես ասում են, «վերջին պահին» պարգևավճարների ցուցակներում անհրաժեշտ փոփոխություն­ներ են կատարվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել