Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականն Ամերիկայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում մրցել է Վենեսուելայի հետ և 2 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը։

Արգենտինացիների կազմում հանդիպման հաշիվն արդեն 10-րդ րոպեին բացել է Միլանի «Ինտերի» 21-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որն աչքի է ընկել Սերխիո Ագուերոյի փոխանցումից հետո։

Թիմի առավելությունը 74-րդ րոպեին կրկնապատկել է կիսապաշտպան Ջովանի Լո Չելսյոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել