Այսօր առավոտյան մոտս տարածել էի ՀԺ-ի հերթական անստորագիր «խմբագրականը», որտեղ զրպարտանքի ու սևացման հերթական չափաբաժինն էր։ Նորից վերընթերցելով՝ մի շա՜տ ուշագրավ դրվագ աչքս ծակեց։ Ստացվում է, որ այս հոդվածի հեղինակը կամա, թե ակամա մի գնահատական է տվել, որի հետ դժվար է չհամաձայնվել։

Մասնավորապես՝ քննարկենք դրվագը, որտեղ «դավաճան հակահեղափոխականներիս» փորձ է արվում նույնականացնել 1993 թվականին Հեյդար Ալիևին իշխանության բերած ուժերի հետ։ Զուգահեռն ինքնին զավեշտալի է, բայց էլ ավելի զավեշտալի է դառնում նրանից, որ այդ զուգահեռի տրամաբանությունից բխում է, որ եթե մենք Սուրեթ Հուսեյնով-Հեյդար Ալիև տանդեմի համարժեքն ենք, ապա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն էլ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյ-Ժողովրդական ճակատ տանդեմի համարժեքն են։

Եվ իրոք, պարզապես անհնար է ավելի դիպուկ զուգահեռ գտնել․ Փաշինյանն ու Էլչիբեյը քաղաքական իմաստով երվորյակներ են։ Հազար ներողություն, բայց նույնիսկ արտաքնապես ու իմիջային են նման։ Երկուսն էլ իշխանությունը զավթել են բացարձակ պոպուլիզմի ու ներքին սաբոտաժի արդյունքում։ Երկուսին էլ խիստ բնութագրում է քաղաքական ավանտյուրիզմի հիվանդագին հակվածությունը։ Երկուսն էլ իշխանության գալիս ունեցել են հսկայական վարկանիշ, բայց հաշված ամիսներ անց՝ այդ վարկանիշը սկսել է գահավիժել։ Երկուսն էլ իրենց շրջապատել են բացարձակ պրոֆանների ու իրենց պես դեմագոգ պոպուլիստների սուրուներով և երկուսն էլ առճակատման մեջ են մտել պետական ինստիտուտների հետ։

Էլչիբեյի պարագայում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ առճակատումը և դրան զուգահեռ ընթացող թալանն ու ոչ կոմպետենտ կառավարման բոլոր պտուղները հանգեցրեցին նրան, որ ադրբեջանական բանակի ամենամարտունակ միավորումը պարզապես 180 աստիճանով շրջվեց և դեպի Արցախ առաջանալու փոխարեն, շարժվեց դեպի Բաքու։ Արդյունքում՝ Էլչիբեյը հեռացվեց իշխանությունից և իշխանության եկավ Ալիևը։ Ինչ-ինչ, որքան էլ Ալիև հայրը մեր ոխերիմ թշնամին լինի, բայց ոչ մի ողջախոհ մարդու մտքով չի անցնի նրան հիմար համարելը, դե իսկ նրա երկարամյա իշխանության քաղաքական, տնտեսական ու ռազմաքաղաքական արդյունքները՝ բոլոր բացթողումներով հանդերձ, ադամանդի պես շողում են համեմատ այն արդյուքների, որ ցուցաբերել էր Աբուլֆազ Էլչիբեյը։

Գիտե՞ք, ես կարող էի խորհուրդ տալ, որ աշխատանքից ազատեն ՀԺ-ի այս փառահեղ քարոզչական կիքսի հեղինակին, պարզապես խնդիրն այն է, որ ունեմ ներքին համոզմունք, որ տողերի հեղինակը նույն մարդն է, ով գործից պետք է հաներ Նիկոլին՝ Էլչիբեյ դարձնողին։ Ինչևէ, փաստը, որ անգամ Նիկոլի քարոզչության միջնաբերդում արդեն ենթագիտակցական մակարդակում կա, որ Նիկոլը Հայաստանի Էլչիբեյն է, ահագին օպտիմիզմ է ներշնչում։

Image may contain: textImage may contain: 1 person, suitImage may contain: 1 person, beard and close-up

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել