Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել Լուսնի վրա մարդու առաջին քայլերի միակ պահպանված տեսագրության բնօրինակը, հաղորդում է Reuters-ը:

Տեսանյութը NASA-ի նախկին պրակտիկանտի մոտ էր, որը 1976 թվականին ձեռք էր բերել այն 1100 այլ տեսագրությունների հետ միասին ծախսերը կրճատելու նպատակով NASA-ի կազմակերպած տոնավաճառի ժամանակ: Այդ ժամանակ նա դրանց համար 218 դոլար էր վճարել: Իսկ այժմ հազվագյուտ տեսանյութը կարող է վաճառվել 2 միլիոն դոլարով:

Տեսանյութերից մեկում երևում են աստղագնաց Նիլ Արմսթրոնգի առաջին քայլերը Լուսնի վրա, ինչպես նաև նրա հայտնի խոսքերը. «Սա մեկ փոքր քայլ է մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության համար»:

2017 թ.-ին Sotheby´s-ը 1.8 միլիոն դոլարով «Լուսնային նմուշի վերադարձ» գրությամբ պայուսակ էր վաճառել՝ լուսնային փոշու հետ, որն Արմսթրոնգն օգտագործել էր այդ առաքելության ժամանակ 1969թ.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել