Armsport.am-ը գրում է․

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի կիսաեզրափակչում 4։1 հաշվով առավելության է հասել Հոլանդիայի ներկայացուցիչ Էնրիկո Լակրուզի նկատմամբ ու ապահովել իր տեղը եզրափակչում։

Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալի համար մեր բռնցքամարտիկը կմենամարտի կա՛մ բրիտանացի, կա՛մ ֆրանսիացի մարզիկի հետ։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մաքջիվերն Ջեյմսի նկատմամբ։Քառորդ եզրափակչում նույն՝ 5։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսին։

Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև 49 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը։

Կիսաեզրափակչում մեր բռնցքամարտիկը մրցել է իռլանդացի Դելի Ռեգանի հետ և 3։2 հաշվով հաղթանակ է տարել։ ԵԽ-ի չեմպիոնի կոչման համար Հովհաննիսյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովիի հետ։

Հունիսի 28-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) պարտվել են կիսաեզրափակչում և բրոնզե մեդալ նվաճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել