Կենդանակերպի յուրաքանչյուր նշան յուրովի է ազատվում իր գումարից։ Նրանցից ոմանք սովոր են հաշվել յուրաքանչյուր դրամը և վերահսկել բոլոր ծախսերը, իսկ մյուս մասն էլ առանց խղճի խայթ զգալու սիրում է ծախսել իր՝ դժվարությամբ աշխատած գումարը։

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար անփութորեն են վերաբերվում իրենց ֆինանսներին, սակայն չեն ընկնում գումարի ետևից։ Իմպուլսիվ գնումներն այն է, ինչից նրանք երբեք չեն հրաժարվի։

Ցուլ

Այս մարդկանց համար գնումներ կատարելը կարող է փոխարինել սպորտին, ճանապարհորդությանը և ցանկացած այլ զբաղմունքի։ Ցուլը կարող է խանութ գնալ հաց գնելու համար և վերադառնալ երեկոյան՝ որևէ զգեստ գնած։

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ առատաձեռն են։ Նրանք առանց որևէ ափսոսանքի ազատվում են իենց գումարից, և հաճախ մեկ օրվա ընթացքում կարող են ծախսել իրենց ողջ աշխատավարձը։

Խեցգետին

Նրանք հաճախ են իրենց զրկում գնումներից և հետո դրա համար ափսոսում են։ Սակայն այս մոտեցման շնորհիվ նրանք միշտ գումար են ունենում։

Առյուծներ

Նրանք հաճույք են ստանում գնում կատարելու գործընթացից և որևէ բան ընտրելու հնարավորությունից։ Հաճախ նրանք ծախսում են ոչ թե իրենց գումարները, այլ իրենց շուրջ անընդհատ պտտվող ապահովված երկրպագուների։

Կույսեր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար գումարը շատ քիչ նշանակություն ունի, այդ պատճառով նրանք ծախսում են առանց մտածելու։ Ոչ, նրանք հիամրությունների վրա չեն ծախսում իրենց գումարը, այլ միայն անհրաժեշտ բաների վրա։

Կշեռք

Նրանք շատ են սիրում գումար, սակայն գնումների հարցում միշտ կասկածում են։ Այս իրն արժանի՞ է իր գնին։ Հարմա՞ր կլինի նրանց համար։ Իսկ միգուցե ավելի մատչելին գտնե՞մ։

Կարիճ

Կարիճները շատ շռայլ են և միևնույն ժամանակ շատ ռացիոնալ։ Նրանք սիրում են նվերներ գնել հարազատների համար, սակայն մինչ որևէ բան գնելը նրանք տասնյակ տարբերակներ կգտնեն և կգնեն նրանցից ամենալավը։

Այծեղջյուր

Նրաք շատ լավ են կարողանում գումար խնայել և հետո այդ գումարը որևէ պիտանի բանի վրա ծախսել։ Նա երբեք երեք մատչելի շապիկ չի գնի, եթե կարելի է մեկ թանկարժեք, բայց որակյալը գնել։

Ջրհոս

Նա տրամադրության մարդ է։ Ջրհոսը ունակ չէ գումար խնայել և որևէ լուրջ գնում անելուց առաջ մտածել։ Ցանկացավ ՝ գնեց։

Ձկներ

Մինչև որևէ բան գնելը նրանք լավ ծանր ու թեթև են անում։ Սակայն դա հագուստին չի վերաբերում, քանի որ Ձուկ կանայք նորաձևության հետևորդներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել