Armeniasputnik.am-ը գրում է․

ԱԺ նախագահը համարում է, որ ինքը Կոպիրկինի և Քոչարյանի հանդիպման մասին խոսելիս կոշտ հայտարարություն չի արել։

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ ինքը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման վերաբերյալ կոշտ հայտարարություն չի արել։ Նա այս մասին ասաց այսօր Աժ–ում` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Չեմ կարծում, թե իմ արձագանքը կոշտ էր, բավականին գործընկերային էր։ Ասել եմ ու էլի եմ կրկնում` ցանկացած երկրի դեսպան իրավունք ունի հանդիպումներ ունենալ քաղաքական, հասարակական դաշտի ամբողջ սպեկտրի տարբեր ներկայացուցիչների հետ: Նորմալ գործընթաց է»,– ասաց նա։

Միրզոյանն ընդգծեց, որ ինքը պարզապես չի ողջունել դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի շփումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել