Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հայազգի Յուրի Ջորկաեֆն այս օրերին Հայաստանում է։

Լեգենդար ֆուտբոլիստը հատուկ հյուրի կարգավիճակով Վանաձորում մասնակցել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառմանը։

Ջորկաեֆը հանդիպել է «Լոռիի» պատանեկան թիմի խաղացողներին ու ֆուտբոլ խաղացել նրանց հետ։

Նշենք՝ միջոցառմանն աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից շուրջ 500 ներկայացուցիչ է մասնակցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել