Հունիսի 27-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, զննություն կատարելով 4-րդ տեղամասի արտաքին հատվածի հիմնական պատի և քողարկող պատի միջնամասից հայտնաբերել են պոլիէթիլենային 1 լիտրանոց 2 շիշ, որոնցից յուրաքանչյուրի մեջ առկա են եղել 2-ական բջջային հեռախոս և 1 բաժանորդային քարտ:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել