Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները պարզել են իմունային համակարգի ծերացման վրա ազդող գործոնները:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղելով MedicalXpress-ին, պարզվել է, որ սպեցիֆիկ սպիտակուցների արտադրության նվազումը խաթարում է տիմուսի (օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիտների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը») կազմում եղած ցողունային բջիջների ֆունկցիաները:

Աղբյուրը գրում է, որ տիմուսը (ուրցագեղձը) առավել արդյունավետ է լինում ծնվելուց անմիջապես հետո և արտադրում է լիմֆոցիտների ամբողջ բազմազանությունը, սակայն տարիքի հետ այն դառնում է պակաս արդյունավետ: Տարեց մարդկանց մոտ այս օրգանի դիսֆունկցիան հանգեցնում է իմունային համակարգի աշխատանքի արդյունավետության նվազմանը, որի արդյունքում մեծանում է զգայունությունը վարակների հանդեպ և քաղցկեղի զարգացումը:

Գիտնականները պարզել են, որ թիմուսի վիճակի վատթարացումը կապված է էպիթելիայի ցողունային բջիջների աճի և տարանջատման գործոնների հետ: Հետազոտողները պարզել են, որ տարեցների մոտ ցածր է BMP4 ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցի, ինչպես նաև ակտիվինի սպիտակուցային համալիրի արտադրությունը: Արդյունքում, տիմուսային գեղձի մեջ առաջանում է հասուն էպիթելային բջիջների կորուստ և նվազում է T-լիմֆոցիտների արտադրությունը:

Հետազոտողների կարծիքով աշխատանքի արդյունքները կնպաստեն տիմուսի ժամանակավոր բարելավման ռազմավարությանը և T-բջիջների բազմազանության համալրմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել