Tert.am Life-ը գրում է.

«Կտրիճ Դավո», «Հետդ կգամ» ու նմանատիպ այլ երգեր ԱՄՆ-ում բնակություն հաստատած Շպռոտին թույլ տվեցին համտեսել կոմերցիոն երգեր ներկայացնելու պտուղները, արդյուքնում նա սկսեց ներկայացնել հենց այդպիսի երգեր:

Տիգրան Ժամկոչյանի հետ զուգերգ ներկայացնելուց հետո Շպռոտը համագործակցության առաջարկ է արել Թաթուլին: Երգիչը համաձայնել է աշխատել նրա հետ, մեկ շաբաթից նրանք լսարանին կներկայացնեն նոր տեսահոլովակ, մինչ այդ Շպռոտը Tert.am Life-ին է տրամադրել բեքսթեյջ լուսանկարներն ու պատմել համագործակցության մասին:

«Վաղուց էի ուզում համագործակցել Թաթուլի հետ, քանի որ ինձ համար նա լավագույնն է իր ոճի մեջ: Ընտրել ենք Թաթուլի հին երգերից մեկը: Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի: Ես իմ տեսահոլովակներում չեմ հետևում  սյուժետային գծին: Նախընտրում եմ գեղեցիկ տեսարաններ, գույն, դետալներ»,- ասաց երգչուհին, որը տեսահոլովակում կներկայանա գայթակղիչ կերպարներով:

Շպռոտի համար արտաքին գրավչությունը կարևոր հանգամանք է: «Ինձ համար տեսքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն միշտ աշխատել է իմ օգտին»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ տեսահոլովակում տարբեր կերպարներով է լինելու:

Ըստ երգչուհու՝ նկարահանումները շատ լավ են ընթացել: Չնայած եղանակը փոքր-ինչ խանգարել է, Շպռոտը շեշտեց, որ աշխատանքային լավ օրեր են ունեցել:

«Անձրևոտ եղանակ էր, ինչից մի քիչ նեղվել էի, բայց նկարահանումները շատ ուրախ անցան: Սիրում եմ թիմային աշխատանք, սիրում եմ աշխատել պրոֆեսիոնալների հետ,- ասաց նա ու, որպես հետաքրքիր դրվագ, առանձնացրեց կենդանիների հետ տեսարանները: -Նկարահանման ժամանակ ունեինք շատ գեղեցիկ շունիկ և հավ: Հավին 3 օր պահել եմ, արդեն անուն էի տվել՝ Մաշա։ Տիրոջը խնդրել եմ հանկարծ չմորթել նրան: Խոստավան չմորթել և նրա ածած ձվերը թանկով վաճառել:)»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել