Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 160 հազար դրամ արժողությամբ 500 նստարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Կարծեմ՝ նույն գնով է ձեռք բերվել, մրցույթն էլ հաղթել է նույն կազմակերպությունը, ինչ նախկին քաղաքային իշխանության օրոք էր հաղթել: Եթե նախկինում բողոքում էինք, որ Տարոն Մարգարյանը չընտրված իշխանության ներկայացուցիչ է, հանրապետական է, կոռուպցիա կա, ի՞նչ է նշանակում այդ նստարանը 160 հազար դրամով ձեռք բերել:

Հիմա պետք է մեկնաբանություն տա քաղաքային իշխանության որևէ անդամ, թե ինչու է և´ նախկինում, և´ ներկայումս նույն կազմակերպությունը հաղթում: Նախկինում իրենց քաղաքական թիմի առաջնորդը, այն ժամանակ «Ելք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն և ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարացիորեն բողոքում էր նստարանների գներից, բարձրաձայնում էր այդ հարցը, ինչո՞ւ է նոր քաղաքական թիմի իշխանության օրոք ևս 160 հազար դրամով նստարան ձեռք բերում»,- ասաց Թեհմինա Վարդանյանը և հավելեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել