«Օրերս Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Քարկոփ գյուղերի բնակիչները փակել էին Թեղուտից Շնող գնացող ճանապարհը՝ կամուրջի հատվածը։

«Փաստ» թերթի տեղական աղբյուրի փոխանցմամբ, նման քայլով մարդիկ աշխատատեղեր էին պահանջում, քանի որ Թեղուտ ՓԲԸ-ի փակվելուց հետո այնտեղ աշխատող 1400 աշխատակիցները մնացել էին անգործ: 

Մոտ երկու ամիս է արդեն, ինչ ՎՏԲ Հայաստան բանկի կողմից սկսված նախնական աշխատանքային գործընթացներին զուգահեռ՝ որոշակի չափով մարդիկ ընդունվեցին աշխատանքի, սակայն հիմնականում աշխատանքի են ընդունել ոչ տեղացիներին, ինչն էլ մարդկանց մոտ հասունացրել է դժգոհության մեծ ալիք:

Հետաքրքրականն այն է, որ նման կերպ վարվում են այն մարդկանց հետ, որոնցից գնել էին հանքի շահագործման ենթակա հանդամասերը՝ շուկայականից անհամեմատ ցածր գնով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել