Operativ.am-ը գրում է․

Թբիլիսիի քաղաքային դատարանը հրաժարվել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի նախնական եզրակացությունն ուղարկել. խափանման նման միջոց էր պահանջել դատախազությունը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»։

Այսօրվա դատավարությունում դատավար Թեմուր Գոգոխիան որոշում է կայացրել գրավի դիմաց (մոտ 11 հազար լարի) բաց թողնել Մելիային։

Խափանման միջոցը 10 հազար լարի գրավ ընտրելու համար միջնորդել է փաստաբան Գեորգի Կոնդախիշվիլին։ Բացի այդ, փաստաբանն ասել է, որ Նիկա Մելիայի համար երաշխավորել է պատգամավորների խումբը, իսկ ինքը պատրաստ է հանձնել իր անձնագիրը, որպեսզի հաստատի, որ չի պատրաստվում լքել երկրի սահմանները։

Դատավարությանը ներկա ընդդիմադիր կուսակցությունների՝ «Միասնական ազգային շարժման, «Եվրոպական Վրաստանի» անդամները, Նիկա Մելիայի ընկերներն ու հարազատները դատավորի վճիռն ընդունել են ծափահարություններով։

Դատից հետո Մելիան լրագրողներին ասել է, որ դատարանի ցանկացած որոշում քաղաքական է։ Նա նաեւ կարծում է, որ իշխանությունները ստիպել են պատգամավորներին քվեարկել նրան իմունիտետից զրկելու համար. նախօրեին խորհրդարանը համաձայնել էր դատախազության դիմումին՝ միջնորդել Մելիայի կալանման մասին։ Նրա խոսքով՝ չնայած «երեկ իշխանությունները պատրաստ էին նրան ոչ միայն նստեցնել, այլեւ գնդակահարել, հաջորդ օրը «նրանց վախն է պատել»։

Փաստաբանը «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ դատարանը բավարարել է նրանց դիրքորոշումը եւ հաշվի առել ներկայացված մեղադրանքների անհեթեթությունը:

«Այժմ Մելիան ազատության մեջ է եւ կարող է շարունակել իր պայքարը», —նշել է նա: Կոնդախիշվիլին նաեւ կարծում է, որ մեղադրական կողմը պատգամավորի դեմ դատավարությունը շահելու ոչ մի հնարավորություն չունի:

Խոշորագույն ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցությունից պատգամավոր Նիկա Մելիան մեղադրվում է Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, որը խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում եւ դրան մասնկացություն է ենթադրում:

Մեղադրանքի ապացուցման դեպքում Մելիային 6-9 տարվա ազատազրկում է սպառնում: Դատախազությունը կարծում է, որ հենց Մելիայի կոչերից հետո են խորհրդարանի առջեւ սկսվել հանրահավաքի եւ ոստիկանների միջեւ բախումները:

Դրանից հետո ոստիկանությունը սկսել է ակցիայի ցրման գործողությունը՝ ռետինե փամփուշտների եև արցունքաբեր գազի կիառմամբ: Արդյունքում տուժել է 150 ցուցարար:

Մինչ այդ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց կողմնակցի հասցեին մեղադրանքները քաղաքական դատաստան են անվանում եւ դա բացատրում են նրանով, որ իշխանությունները փորձում են ընդդիմության շարքերում մեղավորներ գտնել, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի դեմ շարունակվող բողոքի ակցիայի հրաժարականի պահանջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել