Այս շաբաթ ձերբակալվել է «հատկապես վտանգավոր հանցագործ», 93-ամյա Ջոզի Բերդսը, հաղորդում է The Guardian-ը: Տարեց կինը երբեք որևէ խնդիր չի ունեցել օրենքի հետ. նա պարզապես շատ է ցանկացել, որ իրեն ձերբակալեն, «քանի դեռ չափազանց ուշ չէ»:

Այս հուզիչ միջադեպի մասին հայտնի է դարձել Փեմ Սմիթի՝ Ջոզիի թոռան թվիթի միջոցով, որտեղ նա շնորհակալություն է հայտնել Մանչեսթերի ոստիկանությանն իր տատիկի ցանկությունը կատարելու համար: Ջոզին 93 տարեկան է, և իրեն շատ վատ է զգում, ուստի ցանկացել է ինչ-որ «վատ» բան անել, իսկ դեռ ուժերը չեն լքել նրան:

Այս պատմությունը դուր է եկել Twitter-ի օգտատերերին: Մի քանի օրվա ընթացքում հրապարակումը հազարավոր repost-եր և լայքեր է հավաքել:

Մեկնաբանություններում Ջոզիին գովել են կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և նույնիսկ նրա դերասանական հմտությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել