Ներքուստ ուժեղ կինը միշտ առանձնանում է ցանկացած միջավայրում։ Նա ունի իր սեփական կարծիքը, և այն կարող է գրագետ ներկայացնել։

Նա ընդունում է ցանկացած մարտահրավեր, քանի որ իր որոշումը իրեն աճելու հնարավորություն է տալիս։ Նա սիրում է իրեն, և դա երևում է իր կեցվածքից, քայլվածքից և խոսքից։ Նա առանց երկմտելու աջակցում է այլ մարդկանց, քանի որ ինքը մրցակիցներ չունի․ բոլորը միայն համախոհներ են։

Սակայն կա մի հատ «բայց»․ այդ ամուր կնոջ մեջ թաքնված է շատ նուրբ հոգի, որը շատ հազվադեպ է ցուցադրվում, քանի որ կարող է կործանել ստեղծած կերպարը։ Սակայն նրա համար երբեմն շատ կարևոր է հասարակ հոգատարությունը, քանի որ ուժեղ կինը․

  • Աջակցության կարիք ունի՝ ինչպես և բոլորը,
  • Էմոցիոնալ հոգնած է,
  • Ազատություն չի տալիս իր զգացմունքներին՝ իր մեջ կուտակելով ուրիշների ցավը,
  • Հոգնել է լսել, թե որքան ուժեղ է, վստահ, մեծամիտ, ակտիվ և այսպես շարունակ։

Եվ երևի թե ամենագլխավորը՝ ուժեղ կանայք հոգնում են միշտ այդպես լինելուց։ Նրանք արժանի են այնպիսի տղամարդու, ով կհասկանա, որ անգամ ամենաուժեղ կանայք են ունենում թուլության պահեր։

Երբ ամեն ինչ վատ է, և լաց լինելու ցանկություն է առաջանում, նրանք կարող են ամուր ձեռքեր ապահովել նրանց համար։ Նրանք կարող են հարմարավետություն ստեղծել և հոգ տանել, դուրս հանել խավարից, երբ ինքնուրույն հնարավոր չէ դուրս գալ։

Ուժեղ կանայք արժանի են իրենցից մի քիչ ուժեղ կամ հավասար տղամարդկանց։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում գտնել այդպիսի զուգընկերոջ, այդ պատճառով այսպիսի կանայք շարունակում են էմոցիոնալ պատնեշներ կառուցել, որպեսզի ցույց չտան իրենց խոցելիությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել