Մի շատ հատկանշական բան է տեղի ունենում հիմա: Մաքրասիրությունը՝ որպես հիմնական առաքինություն հռչակած Նիկոլի օրոք Երևանն ավելի կեղտոտ է, քան երբևէ: Սա հատկանշական է, քանի որ մեզանում կեղծ բարեպաշտությունը հիմնասյուն է դարձել: Այսպես՝ կեղծիքի դեմ ամենաջանասիրաբար պայքարողներն ամենակեղծն ու սուտասաններն են: Թալանից ամենաշատը խոսում են լևոնականները... Պատվից ու արժանապատվությունից ամենաշատը խոսում են փաստացի վաճառված դավաճանները: Դուխով են համարվում նրանք, ովքեր սաղ կյանք քաքլան են եղել... Էս վերջերս մտքի դար էր հռչակում մի մարդ, ով դեռ գեթ մեկ միտք չի արտահայտել:

Մեր ժողովուրդը ժամանակին ասում էր` հաչող շունը չի կծում, իսկ հիմա աչքիս մոռացել է այս ասացվածքը: Հերիք է հաչաք, տիկնայք և պարոնայք, կծե՜ք... Թե չէ կուտեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել