Ձեզ եմ ներկայացնում երկու ծայրահեղ տարբեր տեսակետ ակտիվ սպորտի և սկոլիոզ հիվանդությամբ բանակից ազատվելու մասին: Ի դեպ, շա՜տ անաչառ Դանիել Իոաննիսյանը հրաժարվում է հետաքննել Սորոսին չճանաչող նախարարի՝ բանակից ազատվելու հանգամանքները: Դե էս էլ հո Ալենը չի, որ ունքերից կախվեն:

(C) Բանակից ազատված Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան.

«Իհարկե, գիտությունը դեռ վերջնական չի պարզել սկոլիոզ հիվանդության առաջացման պատճառները, սակայն պատճառներից մեկը վոլեյբոլ, սքվոշ, թենիս, բասկետբոլ և նմանատիպ սպորտաձևերով զբաղվելն է»:

(C) Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, բ․գ․դ պրոֆեսոր, բ․գ․ա Վաչագան Այվազյան.

«Սկոլիոզի առկայության դեպքում սպորտով ոչ թե կարող են զբաղվել, այլ պետք է զբաղվեն՝ և՛ սկվոշով, և՛ լողով, և՛ թենիսով։ Անհրաժեշտ է ամրացնել մեջքի մկանները։ Միակ հակացուցումը ծանրություն բարձրացնելն է։ Ասեմ ավելին՝ ավելի լավ է խաղալ և՛ աջ, և՛ ձախ ձեռքերով, որպեսզի հավասարաչափ ամրանան մեջքի մկանները»:

Խնդրում եմ՝ պարզաբանեք` սպո՞րտն է առաջացնում սկոլիոզ, թե՞ սպորտով բուժում են սկոլիոզը...

Image may contain: one or more people, people playing sport, basketball court and shoesImage may contain: one or more people, people playing sport and basketball court

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել