Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 52 հարց է: Հարցերից 35-ը չզեկուցվող են, երկուսը՝ գաղտնի:
Կառավարությունը կքննարկի պետական գույքի օտարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Կհաստատվեն «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները, կներկայացվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը, ինչպես նաև գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար որոշ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին նախագիծը: