«Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչված, գորգի վրա կպատասխանեն իշխող խմբակցության ներկայացուցիչների հարցերին։ 

Ըստ նախնական լուրերի՝ բոլոր 10 մարզպետներն էլ ներկայանալու են ԱԺ։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ 

Նիկոլ Փաշինյանը նոր մարզպետացուների փնտրտուքների մեջ է՝ իշխանությունում հասկացել են, որ այս կոնտինգենտն առաջինը պետք է «վեթինգի» ենթարկվի, որովհետև մարզերից և մարզպետարաններից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել