Armsport.am-ը գրում է․

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի բռնցքամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթել է հույն մրցակցին ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ՝ 5:0։

Երեկ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից այսօր ռինգ դուրս եկած Գուրգեն Հովհաննիսյանը և Անուշ Գրիգորյանը վիճահարույց մենամարտերից հետո դուրս են մնացել պայքարից:

Գրիգորյանն ու Հովհաննիսյանն իրենց անցկացրած մենամարտերով չեն զիջել մրցակիցներին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհել եին ռինգի մյուս անկյունում գտնվող բռնցքամարտիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել