Յուրաքանչյուր հարց, որը վերաբերում է հանրությանը, գլոբալ առումով պետք է լուծվի միայն երկու բաղադրիչների ներքո։

Առաջինը, ըստ «մեր ուզածի», համապատասխանում է օրենքի և Սահմանադրության տառին, և երկրորդը՝ յուրաքանչյուր որոշում պետք է հենվի լայն հանրային կոնսենսուսի վրա։
Այլ տարբերակ չկա։

Նույնիսկ եթե հարցը հրատապ է (օրինակ՝ վեթինգը), միևնույն է, մինչև չլինեն մանրակրկիտ ուսումնասիրություններ հետևանքների մասին, և հստակ չսահմանվի ռազմավարական տեսլականը, յուրաքանչյուր խնդիր չի կարող լիարժեք լուծվել։

Հ. Գ. Միանշանակ, դատաիրավական համակարգը պետք է կտրուկ բարեփոխել և մաքրել՝ դրա հետ մեկտեղ անցնելով միայն ու միայն բոլոր իրավական, էքսպերտային և մասնագիտական «մաղերի» միջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել