Armenpress.am-ը գրում է․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընդունված փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է արել Մոսկվային իրականացնել 2014 և 2015 թվականների բանաձևներում ներառված բոլոր առաջարկությունները:

Բանաձևում նաեւ նշված է, որ ռուսական պատվիրակությունը առանց հետագա ուշացումների պետք է վերադառնա Մոնիտորինգի կոմիտեի և Վեհաժողովի մյուս բոլոր կոմիտեների հետ համագործակցությանն, ինչպես նաև պետք է վարի կառուցողական երկխոսություն՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Բացի այդ, Վեհաժողովը կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին ազատել 24 ուկրաինական նավաստիներին, որոնք անցած տարվա նոյեմբերին սահմանը խախտելուց հետո ձերբակալվել էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել