168.am-ը գրում է.

Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից հետո ուղևորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղևոր է տեղափոխել Վան:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

2015թ. թուրք-քրդական բախումների հետևանքով դադարեցվել էին նաև Վան-Թավրիզ ուղևորափոխադրումները: Այդպիսով դադարել էր նաև երկաթուղու միջոցով երկու երկների հաղորդակցությունը:

Նշվում է, որ Թեհրան-Վան գնացքն այսուհետև շաբաթական երկու անգամ ուղևորափոխադրում կիրականացնի: Այդ ուղևորափոխադրումներով նպատակ կա ուժեղացնել Իրան-Թուրքիա տնտեսական հարաբարությունները:

Գնացքի տոմսերի արժեքը սկսվում է 165 թուրքական լիրայից (մոտ 30 դոլար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել