Panorama.am-ը գրում է.

Մատենադարանի հարևանությամբ գտնվող բարդիների հետման  մասնագիտական եզրակացություն է եղել,  մասնագետները հեռացրել են՝ ապահովելու տարածքի անվտանգությունը։ Ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահապանության վարչության ղեկավար Խաչիկ Հակոբյանը։

«Մի քանի կանաչ տերև են եղել, բայց դրանք լիարժեք եղել են չոր, իրենցից մեծ վտանգ են ներկայացրել։ Կա մասնագիտական որոշում, տեղում «Կենտրոն» կանաչապատման մասնագետները հեռացրել են»,- ասաց Խ. Հակոբյանը։

Նա նշեց, որ աշնանն այդ տարածքին կտրվի կանաչապատման նոր լուծում՝ համահունչ այդ տարածքին և անվտանգ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին CivilVoice ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ահազանգ են ստացել՝ Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի վերաբեյալը։

Կենտրոնի համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ «Կենտրոն» կանաչապատման աշխատակիցները գիշերը 3-ին գնացել են, մի բարդու արդեն իսկ փչացած բնում  բենզին է լցված եղել և վառվել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել