Aysor.am-ը գրում է.

Մարտի 1-ը բացառապես իրավական հարթության մեջ ենք դիտարկում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ-ն դատարանի որոշմանը՝ կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին, Տոնոյանն ասաց․

«Երբ այս հարցի հետ կապված իրավական հանգուցալուծում կլինի, դրա հետ կապված ԲՀԿ-ն իր գնահատականը կտա»։

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կիսո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ում ոչ օրենք կա, ոչ էլ՝ օրինականություն, Տոնոյանն ասաց․

«Դա կարծիք է, որը գոյություն ունենալու իրավունք ունի։ Մենք բազմիցս ասել ենք, որ օրենքի առաջ բոլորն են հավասար և այս հայտարարության մեջ պետք է դիտարկել տեղի ունեցող իրադարձությունները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել