Հայաստանում կարծիքներ կան, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ արցախյան խնդրով բանակցությունների մասին վերջին հայտարարությունները բացառապես միտված էին ներադրբեջանական լսարանին։

Անշուշտ, դրանց որոշ մասը հենց այդ նպատակն էլ հետապնդում էր, սակայն խաղաղապահ ուժերի հիշատակումն, ըստ իս, թիրախավորում է բացառապես արտաքին լսարանը։

Կասկած չկա, որ հայկական շահերի տեսանկյունից լավագույն խաղաղապահը հենց մեր զինվորն է, որն այս պահին էլ վստահությամբ հսկում է Արցախի Հանարպետության անդորրը, սակայն կան արտատարածաշրջանային խաղացողներ, որոնք թեկուզ խաղաղապահ ուժերի ձևաչափով ամենևին դեմ չէին լինի հայտնվել մեր տարածաշրջանում, առավել ևս, որ դա հնարավորություն կտա, պատկերավոր ասած, նաև կախվել Իրանի հյուսիսի վրա։

Կարծում եմ՝ հենց այդ արտատարածաշրջանային ուժերին էր ուղղված Ադրբեջանի արտգործնախարարի ակնարկը, որն, ըստ էության, նաև ուղղված է Իրանի դեմ։

#Ադրբեջան
#քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել