ԱՄՆ-ի և Դանիայի գիտնականները զգուշացնում են, որ հաջորդ հազարամյակում Գրենլանդիան կարող է ամբողջովին ազատվել սառույցից, եթե ջերմոցային գազերի մնացորդներն էականորեն չկրճատվեն։ Օգտագործելով կլիմայի երեք տարբեր փոփոխության սցենար՝ ուսումնասիրողների խումբը հարյուրավոր սիմուլյացիաներ է կատարել՝ տեսնելու, թե ինչպես սառույցը կարձագանքի կլիմայական ապագա հնարավոր փոփոխություններին։

Գիտնականները եկել են եզրահանգման, որ հազար տարի անց Գրենլանդիայի սառցե ծածկը էականորեն պակասելու է։ Լավագույն դեպքում կղզին կկոցնի իր ներկայիս զանգվածի 8-25%-ը։ Չափավոր փոփոխությունների դեպքում այն կկորցնի 26-57%-ը, իսկ վատագույն դեպքում՝ 72-100%-ը։ Նույն կերպ, եթե գլոբալ տաքացման տեմպերը պահպանվեն և մնան նույնը, ինչ այսօր, ապա Գրենլանդիայի սառցե ծածկն ամբողջովին կվերանա։ Այդ դեպքում ծովի մակարդակը կբարձրանա ավելի քան 7 մետրով։

Գրենլանդիայի սառցե ծածկը մեծությամբ երկրորդն է աշխարհում անտարկտիկական սառցե ծածկից հետո։ Դրա մակերեսը մոտ 1,8 միլիոն քկմ է, իսկ միջին հաստությունը՝ շուրջ 1500 մ։ 1996-1998 թթ. Գրենլանդիայի սառցե ծածկի արևմտյան ափի օվկիանոսի ջերմաստիճանը աճել է 1,5 աստիճան Ցելսիուսով, որի արդյունքում սառցե ծածկը սկսել է հալվել։ Գիտնականները մտահոգված են, քանի որ կարծում են, որ տաքացումը հանգեցնելու է ողջ սառույցի անհետացմանը։ Արդյունքում ծովի մակարդակն այնքան կբարձրանա, որ կխորտակի ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ ներառյալ Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը և Նոր Օրլեանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել