Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, հագուստի դիզայներ Վահանբ Խաչատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին: Իր խոսքում Վահան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին մշտապես հայ դիզայներին և մոդելավորողներին աջակցել հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել