««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին և զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին:

Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաև Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, և չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատեց փոխվարչապետի հետ հանդիպման փաստը և նշեց. «Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր և խնդրել ֆինանսական միջոցների հատկացում», – նշեց նա՝ հավելելով, սակայն, թե հանդիպման ժամանակ հրաժարականի մասին խոսք չի եղել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել