Operativ.am-ը գրում է․

Նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Թեհրանի հետ իրական բանակցությունների համար, եւ «ամենը, ինչ պետք է Իրանին, բաց դռներից ներս մտնելն է»։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետներն աշխատում են ողջ տարածաշրջանում՝ հույսով, որ ելք կգտնեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունից, բայց իսլամական հանրապետության լռությունը «խլացուցիչ» էր։ «Ոչ մի ապացույց չկա, որ Իրանն ընդունել է ռազմավարական որոշում՝ հրաժարվելու միջուկային զենքից»,- ասել է նա։

Բոլթոնը նշել է, որ «բոլոր տարբերակները մնում են սեղանին», եթե Իրանը գերազանցի ուրանի հարստացման սահմանաշեմը։

Պատասխանելով Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին հարցին, եթե նա գերազանցի ուրանի պաշարների 300 կիլոգրամանոց շեմը, որը նշված է միջուկային համաձայնագրում, Բոլթոնն ասել է, որ «Իրանի համար շատ լուրջ սխալ կլիներ անտեսել այդ սահմանափակումները»։ Նրա խոսքով՝ Իրանը «պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու իր նպատակից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել