Այս մարդիկ հայտնի չէ, թե որտեղից են հայտնվել և հաճախ էլ հայտնի չէ, թե ուր են անհետացել։ Սակայն պատմության մեջ նրանց թողած հետքը և միստիկ գաղտնիքների քանակը, որոնք այդպես էլ չբացահայտված են մնացել, ապշեցնող են։ Տարիների ընթացքում և տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց նոր փորձեր են ձեռնարկվում՝ այդ մարդկանց մասին տեղեկություններ ստանալու համար։ Ինչ վերաբերում է այս 3 մարդկանց, ապա նրանց մասին մինչև հիմա ոչինչ հայտնի չէ։ Եվ որքան շատ են վարկածները, այնքան ավելի առեղծվածային են թվում այս մարդիկ։

Դ․  Բ․ Կուպեր


1971 թվականի նոյեմբերի 24-ին Ջոն Կուպեր անունով մի մարդ առևանգեց Boeing 727 ինքնաթիռը և հայտարարեց, որ իր պայուսակի մեջ ռումբ կա։ Նա միանգամից առաջ քաշեց իր պայմանները՝ 200 հազար դոլար և երկու անկարգել։ Ուղևորների և անձնակազմի կյանքը վտանգի չենթարելու համար որոշում կայացվեց բավարարել պահանջները։ Առևանգողը թույլատրեց, որ ուղղաթիռը վայրէջք կատարի՝ ուղևորներին արձակելու համար, սակայն հետո նա օդաչուներին հրահանգեց կրկին թռչել։ Եբր օդանավը բավականաչափ բարձրություն հավաքեց, Կուպերը թռավ։ Ցամաքում փնտրտուքը ոչ մի արդյունք չտվեց․ Կուպերը ընդմիշտ անհետացավ։ Անհայտ են մնացել թե՛ նրա դրդապատճառները, և թե՛ նրա հետագա ճակատագիրը։ ՀԴԲ-ին մնացել է միայն նրա ճշգրիտ ֆոտոռոբոտը։

Կինը՝ Իսդալենից

1970 թվականին Նորվեգիայի Իսդալեն կոչվող վայրում հայտնաբերվեց անհայտ մերկ կնոջ մարմին։ Նրա կողքին հայտնաբերվել էր նաև անձնագիր և քնաբեր։ Հետաքննությունը ցույց տվեց, որ կինն ունեցել է մոտ 9 կեղծ անհատականություն, որոնց անվան տակ էլ ճանապարհորդել է ողջ Եվրոպայով։ Քննությունը հաստատել էր, որ նա քնաբեր է ընդունել, ինչը վկայում է, որ ինքնասպանություն է եղել։ Ով է նա և թե ինչու է ճանապարհորդել, մինչև այսօր գաղտնիք է մնում։

Կասպար Հաուզեր

1828 թվականի մայիսի 28-ին Նյուրնբերգում մի երիտասարդ գտնվեց։ Նա չէր կարողանում ո՛չ խոսել, ո՛չ քայլել, սակայն նրա մոտ նամակ կար, որտեղ բացատրված էր, որ տղան 16 տարի ապրել է 1,5 մետր բարձրություն, 2 մետր երկարություն և 1 մետր լայնություն ունեցող խցում։ Կասպար անունով տղան շատ քիչ բան էր կարողանում պատմել իր անցյալի մասին։ Նա կարողանում էր ուտել միայն սև հաց և շատ էր սիրում փայլուն առարկաներ։ Կասպարին հայտնաբերելուց մի քանի տարի անց նա սպանվեց անհայտ մարդու կողմից։ Նրա ծագման հետ կապված մի քանի վարկածներ կան, սակայն դրանցից և ոչ մեկը չի հաստատվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել