Tert.am-ը գրում է․

Թեհրանը համապատասխան հակահարված կտա, եթե ԱՄՆ-ն հերթական անգամ փորձի խախտել Իրանի սահմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Փոխանցում է РИА Новости-ն:

«Եթե ամերիկյան կողմը կրկին ցանկանա խախտել Իրանի օդային կամ ջրային տարածքը, ապա Իրանի զինված ուժերը համապատասխան գործողություններ կկատարեն և վճռորոշ պատասխան կտան»,- նշել է Ռոհանին` կրկին անգամ ընդգծելով, որ իր երկիրը պատերազմ «չի փնտրում» և չի ցանկանում պատերազմել որևէ մեկի հետ, այդ թվում` ԱՄՆ-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել