Հայտնի մոդել Բելա Հադիդը պատիժ է կրել օդանավակայանում արված լուսանկարի համար, որտեղ տպավորությունն այնպիսին է, որ աստղը Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի վրա է դրել ոտքը: Այս մասին հաղորդում է The National-ը:

Համացանցի օգտատերերը, դրանում ռասիզմի տարր տեսնելով, նորաձևության մի շարք ապրանքանիշներից պահանջել են հրաժարվել Հադիդի հետ համագործակցությունից։

Ֆրանսիական Dior նորաձեւության տան վարչությանն ուղղված բազմաթիվ բողոքներն, օրինակ, հանգեցրին այն փաստին, որ ընկերությունը Դուբայի աշխարհի ամենախոշոր Dubai Mall առևտրի և զվարճանքի կենտրոնից հանեց Հադիդի մասնակցությամբ բոլոր գովազդային լուսանկարները: Պահանջին արձագանքել է նաև իտալական Bvlgari ապրանքանիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել