Մասնագետները նշել են ձկան օգտակար հատկությունները։ Այս մթերքը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-3 անգամ։ Ձուկը մեծ քանակությամբ սպիտակուց, յոդ, վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, իսկ ավելի ճարպոտ տեսակներում կա նաև ՕՄԵԳԱ-3, որն անհրաժեշտ է օրգանիզմի զարգացման համար։

Այս թթուն կանխարգելում է կուրությունը և պաշտպանում է տեսողությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձկան հաճախակի օգտագործումը նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը, ինչը համարվում է ամբողջ աշխարհում մահանալու ամենատարածված տեսակը։

Այս մթերքը շատ լավ ազդեցություն է ունենում նաև ուղեղի աշխատանքի վրա։ Այն դանդաղեցնում է ծերացման գործընթացը։ Նրա օգտագործումը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը։

Ձուկը վիտամին D-ի լավագույն աղբյուրներից մեկն է, որն անհրաժեշտ է ոսկորների առողջության համար։ Այս տարրի շնորհիվ կարգավորվում է նաև քնի որակը։

ՕՄԵԳԱ-3-ը ազդում է իմունային համակարգի վրա և կանխարգելում է երեխաների մոտ դիաբետի առաջացումը։ Մասնագետները կարծում են, որ ձկան օգտագործումը երեխաների մոտ 24%-ով նվազեցնում է ասթմայի վտանգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել