Starnews.am-ը գրում է.

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հունիսի 23-ին տոնել է ծննդյան տարեդարձը։

Երգչուհին 32-ամյակի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նաև հայտնի ընկերները՝ Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Էմմին, Քնարիկ Զաքարյանը և այլք: Անահիտը տարեդարձը տոնել է Երևանի բարձրահարկերից մեկի տանիքում տեղակայված սրճարանում: 

Անահիտը տարեդարձի միջոցառանը ներկայացել է սպիտակ զգեստով: Երգչուհին նշել է, որ զգեստն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Տարեդարձի համար Անահիտի ընտրած տորթը ևս սպիտակ է եղել:

Ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից, երգչուհին մինչև ուշ երեկո ուրախացել է ընկերների ու հարազատ մարդկանց միջավայրում:

Սակայն հրապարակած լուսանկարներից ավելի շատ ուշադրություն է գրավում այս մեկը, իսկ ավելի կոնկրետ այս լուսանկարում Էմմիի փորիկը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել