ԱՄՆ-ի մի քանի միլիարդատերեր, որոնց թվում են ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ռեժիսոր Էբիգեյլ Դիսնեյը և Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզը, ստորագրել են նամակ, որով երկրի նախագահի բոլոր թեկնածուներին կոչ են արել սահմանել հարստության հարկ՝ անհավասարության դեմ պայքարելու և շրջակա միջավայրի պաշտպանության ու հանրային առողջության ֆինանսավորման համար: Այդ մասին հունիսի 24-ին հայտնել է Bloomberg գործակալությունը:

«Մենք նախագահի բոլոր թեկնածուներին՝ լինեն հանրապետականներ, թե դեմոկրատներ, կոչ ենք անում պաշտպանելու հարստության չափավոր հարկի սահմանումը»,- ասված է նամակում, որն ստորագրել են 19 միլիարդատեր, որոնցից մեկը որոշել է չհայտնել իր անունը: Ուղերձում ասված է, որ լրացուցիչ հարկեր պետք է վճարեն «ֆինանսական առումով ամենահաջողակները, այլ ոչ թե միջին և ցածր եկամուտով ամերիկացիները»: Նամակն ստորագրած Լիզլ Փրիցքեր Սիմոնսը հույս է հայտնել, որ այս ուղերձը կարճաժամկետ հեռանկարում կառաջացնի հարկի կամ դրա այլընտրանքների նախագծի քննարկում 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրությոնների ընթացքում: Նամակում ասված է, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մի քանի թեկնածուներ արդեն պաշտպանել են հարստության հարկի սահմանման գաղափարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել