Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որում իսպառ բացակայում է տարրական հարգանքը Արցախի ներկա և նախկին նախագահների նկատմամբ։ 

Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու։ Դուք մտել եք մի խաղ, որում արդեն պարտվել եք։ Ասեմ ավելին՝ պարտվել եք ինքներդ ձեզ։ Ձեր բոլոր անհաջողությունների միակ մեղավորը դուք եք։ Մեր հանրապետությունը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև, և ինձ համար՝ որպես հայի, ցավալի է տեսնել, որ իմ երկրի ամբողջ ներուժը գնում է մի մարդուն ազատազրկելուն ուղղված քայլերին։ 

Կրկնում եմ՝ նախագահ Քոչարյանն ազատվելու է, իսկ այս ընթացքում կատարած սխալները դեռ երկար ժամանակ զգացնել կտան իրենց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել